Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն ուժով, քարշ տալով հեռացրին Փաշինյանի մուտքը Եռաբլուր փակած ծնողներին

Սեպտեմբեր 21,2022 07:50

Այսօր վաղ առավոտյան միջադեպ տեղի ունեցավ Եռաբլուրում։ Զոհված զինծառայողների ծնողները հավաքվել էին եկեղեցու դիմացի հատվածում՝ նպատակ ունենալով թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի մուտքը։ Տարածք բերված մեծաթիվ ոստիկանները նախ պատ կազմեցին աստիճաններից ներքեւ, ապա կարմիր բերետավորները սկսեցին ծնողներին հեռացնել տարածքից։

«Սրանց ուժը պատում է մի քանի ծնողի վրա։ Մեր երեխեքին տվեք մեզ, հետո ինչ ուզում եք արեք։ Չե՞ք կարող, ուրեմն՝ պապանձվեք։ Սրանք սրբություն չունեն։ Այ հիմա անիծելու եմ՝ մեր օրը կընկնեն, իրենց ման գան, չգտնեն, մեր օրն ընկնեն»,-հայտարարեց ծնողներից մեկը։

Ապա կարմիր բերետավորները մոտեցան պանթեոնի մուտքի արահետը նստարաններով փակած ծնողներին եւ նրանց էլ ուժի գործադրմամբ, քարշ տալով, այդ թվում՝ տարեց կնոջը, հեռացրին։ Տեղի ունեցավ քաշքշուկ։

Մի պահ ցանկանում էին բերման ենթարկել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։

«Մեր երեխուն սպանողին ո՞նց ներենք»,-բղավում էր ծնողներից մեկը։

Ոստիկանները խոչընդոտում էին նաեւ լրագրողների աշխատանքը։ Ծառայողական մեքենաներից մեկի մոտ մեծ կուտակում կար, մեկը բղավում էր․ «Թող Բաբայանը բա պատասխան տա սրա համար, ո՞ւր ա Բաբայանը»։ Մի քանի տասնյակ ծնողներ ու հարազատներ արդեն իսկ բերման ենթարկվել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տասնյակ ծնողներ այս գիշեր մնացել են Եռաբլուրում՝ ՀՀ անկախության տոնի օրը փակելու համար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930