Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածների ծնողներ. «Հերոս տղաների արյան հաշվին ինչքա՞ն պիտի նստի այդ աթոռին: Էդ աթոռը հարյուրավոր տղաների կյանքից թա՞նկ է»

Սեպտեմբեր 21,2022 03:19

Պատերազմում զոհված զինվորներից մեկի՝ Եռաբլուրում գիշերել պատրաստվող հայրը լրագրողներին ասաց. «Այսօր Անկախության օրն է: Մենք եկել ենք մեր զավակներին շնորհավորելու եւ նրանց շիրիմները դիվերսանտներից պաշտպանելու: Հիմա այս իշխանությանը խնդրում եւ պարտադրում ենք՝ ո՛չ թող գան, ո՛չ ոտք դնեն այստեղ, ո՛չ  էլ մեզ բարկացնեն: Մենք ցանկություն չունենք բարկանալու: Այսքանը կասեմ»:

«Մենք կոչեր  էինք արել, որ անել այնպես, որ հայ այլ ընտանիքների մեր դժբախտությունը չայցելի: Լուրջ չընդունեցին: Էլի եղավ պատերազմ ու էլի տղաներից շատերը զորանոցում քնած ժամանակ զոհվեցին: Չգիտեմ՝ այս իշխանությունները ի՞նչ են մտածում: Այդ մարդուն ամեն անգամ լսելիս մարմինս դողում է, նյարդայնանում եմ: Ասում է, թե վարչապետը պարտավոր չի կարդալ, թե որերորդ տողում ինչ է գրված, ասում է, թե փողը կա՝ վարչապետը չի կարողանում զենք գնել…

Չգիտեմ, այդ մարդը ինչի՞ համար է այդ աթոռին նստել:  Ամբողջ աշխարհն ասում է, որ պիտի բանակցողը փոխվի: Դե, դուրս արի՛՝ գա այն մարդը, որը կարող է բանակցել: Վերջապես հերոս տղաների արյան հաշվին ինչքա՞ն պիտի նստի այդ աթոռին: Էդ աթոռը հարյուրավոր տղաների կյանքից թա՞նկ է: Էլի զոհվածների թվերն աղավաղում են: Բայց նշանակություն չունի, թեկուզ մի հոգի զոհ ունենայինք, բայց ինչի՞ համար, անպատրաստ լինելո՞ւ: Միայն մենք չէ, բոլորն են ասում. Գնա՛ էլի, գնա՛: Մենք այստեղ ենք ու մնալու ենք, որ այն մարդիկ, որոնք սրբապիղծ են, չգիտեն ազգի դարդն ու ցավը, չգան, չերեւան, բաց վերքի վրա աղ չլցնեն»,-ասաց մեկ այլ հերոսի հայր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930