Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինվորների ծնողները գիշերելու են Եռաբլուրում

Սեպտեմբեր 21,2022 02:21

Ժամացույցի սլաքը անցել է կեսգիշերը: Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի Անկախության օրը: Պատերազմում զոհված մեր հերոս զինվորների ծնողները այս ժամին «Եռաբլուր» զիվորական պանթեոնում են: Նրանից մի քանիսը այս սրբավայրից հանդես եկան հայտարարությամբ:

«Այսօր շատ կարեւոր օր է՝ սեպտեմբերի 21-ը: Սեպտեմբերի 21-ը առաջին հերթին Անկախության համար պայքարողների, այս տղաների օրն է՝ սկսած ֆիդայական շարժումից: Անկախությունը այս անգամ մեր տղաները պահեցին: Եվ այսօր ով իրեն հայ է համարում, պետք է իմանա, որ Անկախությունը սկսվում է Եռաբլուրից: Եռաբլուրում այն հզոր տղաներն են, որոնք իրենց կյանքի գնով պահեցին այն Անկախությունը, որ մենք դեռ ունենք: Մեր բոլորից է կախված, թե հաջորդ սերունդները կարո՞ղ են Անկախության օրը նշել, թե՞ ոչ:

Մենք ուզում ենք կոչով դիմել բոլոր հայերին: Ես այսօր ոչ մի քաղաքական ուժի չենք դիմում: Թող  քաղաքական ուժերն այսօր այստեղ չգան: Ով գալու է, թող գա որպես անհատ, որպես հայ քաղաքացի եւ այստեղ Անկախության օրը նշի: Մենք մինչեւ լույս 22-ի գիշերը գտնվելու ենք այստեղ:

Ինչի՞ ենք գիշերով եկել այստեղ: Վերջերս ԱԺ նախագահը հայտարարեց, թե Հայաստանում դիվերսանտներ կան: Եթե դիվերսանտ կա Հայաստանում, նշանակում է ամսի 21-ի համար են եկել: Մենք այստեղ ենք գտնվում,  որ չթողնենք՝ ոչ մի դիվերսանտ ոտք դնի Եռաբլուր: Դրանք լինեն ներքին, թե դրսի դիվերսանտներ:

Ամսի 21-ին իշխանությունները գալիս են Եռաբլուր: Գուցե  դիվերսանտները կուզեն նաեւ նրանց վնասել: Դրա համար լավ կլինի, որ իրենք չգան այստեղ, որ մեր տղաների անդորրը խանգարեն:

Եթե ազգը միահամուռ լիներ, այսօր նոր շիրիմներ չէինք ունենա: Արդեն չորրորդ օրն է, ամեն օր թարմ շիրիմներ են հայտնվում:

«2018, 2020 թվականից հետո միակ բանը, որ արվել է, Եռաբլուրն է մեծացվել: Եվ մենք այստեղ ենք, որպեսզի ոչ ներքին եւ ոչ էլ արտաքին թշնամիներին չթողնենք գան Եռաբլուր»,-ասաց ծնողներից մեկը եւ ի պատասխան լրագրողներից մեկի ճշտող հարցին, հստակեցրեց, որ չեն ուզում նաեւ Նիկոլ Փաշինյանի գալը Եռաբլուր՝ մեկ անգամ եւս նշելով, որ մտավախություն ունեն, որ դիվերսանտները կարող  են նաեւ նրանց համար գալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930