Եվ համապատասխանաբար՝ Ուկրաինայի ռեժիմը՝ հայաստանյան ռեժիմից
«Ես շատ եմ ուզում, որ ձեր աշխատասենյակներում չլինեն, խնդրեմ, իմ պատկերները: Որովհետեւ նախագահը սրբապատկեր չէ, կուռք չէ, նախագահը դիմանկար չէ: Կախեք առանձնասենյակներում ձեր երեխաների լուսանկարները եւ ամեն մի որոշումից առաջ նայեք նրանց աչքերին»,-այսպիսի կոչով էր 2019 թ. մայիսի 20-ին Վլադիմիր Զելենսկին դիմել ուկրաինացի պաշտոնյաներին՝ իր երդմնակալության ժամանակ: Այսօր՝ երեքուկես տարի անց, Ուկրաինայի նախագահի այդ խնդրանքն ուժի մեջ է: Եվ չինովնիկների առանձնասենյակներում նրա դիմանկարը չկա: Այսինքն՝ ոչ մեկի մտքով չի անցնում նրան քծնել եւ զբաղվել կռապաշտությամբ:
Զելենսկին, իմ կարծիքով, հարգանքի է արժանի: Չնայած՝ ես հասկանում եմ, որ Ուկրաինան շատ հարցերում Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշնակիցն է, եւ այդ երկրի պաշտոնյաները, օրինակ՝ նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, հայ-ադրբեջանական բախումների ժամանակ հանդես են գալիս ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Այնուամենայնիվ, հնարավոր չէ չհարգել մի պետության ղեկավարի, որն, իհարկե, արեւմտյան գործընկերների շատ գործուն եւ լայնամասշտաբ աջակցությամբ, կարողանում է կազմակերպել դիմադրություն՝ Ռուսաստանի ագրեսիային:
Բայց ես ուզում եմ կրկին դառնալ պետության ղեկավարի դիմանկարներին (արձաններին, դամբարաններին), քանի որ դա ինձ համար քաղաքական մշակույթը բնորոշող խորհրդանիշ է: Կարծում եմ, որ դա մի թեստ է, որով կարելի է որոշել՝ արդյո՞ք տվյալ երկիրը դեռեւս հետխորհրդային է (ասիական), թե այն բռնել է քաղաքակիրթ զարգացման ճանապարհը: Առաջին դեպքում՝ նախագահը կամ վարչապետը ունեն անվերահսկելի իշխանություն, եւ խորհրդարանն ու դատարանները պարզապես դեկորացիա են՝ ժողովրդավար Արեւմուտքի աչքին թոզ փչելու գործիք: Դուք չեք կարող ասել, օրինակ, որ Վրաստանում ամեն ինչ որոշում է Իրակլի Ղարիբաշվիլին: Եվ նույնիսկ Ուկրաինայի մասին, չնայած այդ երկիրը ծանր պատերազմ է մղում, հնարավոր չէ ասել, որ Զելենսկու իշխանությունն անսահմանափակ է:
Կարդացեք նաև
Իսկ անսահմանափակ իշխանության պարագայում առաջանում է շեֆին քծնելու անհրաժեշտությունը: Վերջին՝ ամենաթարմ օրինակը: Սեպտեմբերի 14-ի ՀՀ Ազգային ժողովի նիստում, երբ մարտական գործողությունները դեռեւս շարունակվում էին՝ ինչի՞ մասին էին խոսում ՔՊ-ական պատգամավորները՝ Ալիեւի, Էրդողանի, Պուտինի քաղաքականության մասի՞ն, ո՛չ, նրանց հոգսը ընդդիմությանը քլնգելն էր, եւ իրենց «թագավորին» բոլոր տեսակի անհարմարություններից, անախորժություններից պաշտպանելը: Չպաշտպանելը, ինչպես, օրինակ, Հյուսիսային Կորեայում՝ առաջնորդի թաղման ժամանակ չհեկեկալը, հղի է վտանգավոր հետեւանքներով: Վկա՝ Հայկ Մարությանի ճակատագիրը:
Բնականաբար, դուք կարող եք հարցնել՝ ինչպե՞ս ստացվեց, որ կարծր ավտորիտար ռեժիմ ունեցող Ադրբեջանը կարողացավ հաղթել մեղմ ավտորիտարիզմի երկիր Հայաստանին: Պատասխանն այն է, որ Ադրբեջանին՝ իր խնդիրները լուծելու համար, ոչ մի ժողովրդավարություն, իշխանությունների ոչ մի բաժանում պետք չէ: Այդ երկիրն ունի նավթ, որն ապահովում է քաղաքացիների քիչ թե շատ տանելի կյանքը, եւ մյուս կողմից՝ հզոր դաշնակից՝ Թուրքիան, որը շատ դեպքերում գործ է անում Ադրբեջանի փոխարեն, նախ եւ առաջ, իհարկե, ռազմական ոլորտում: Ադրբեջանին պետք չէ իր քաղաքացիների մասնակցությունը՝ երկրի ճակատագրական խնդիրների լուծման համար: Ավտորիտարիզմը՝ ի տարբերություն ժողովրդավարական եւ տոտալիտար համակարգերի, խրախուսում է քաղաքացիների կրավորական դիրքորոշումը, ինչպես նաեւ՝ արտագաղթը:
Քանի որ մենք չունենք ոչ նավթ, ոչ դաշնակից, մեզ անհրաժեշտ են ակտիվ քաղաքացիներ, որոնք գիտակցում են, թե ինչն են պաշտպանում եւ ինչի համար են կռվում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.09.2022
Զելենսկին, իմ կարծիքով, հարգանքի է արժանի
I disagree, Zelenski has at least as much responsibility for bringing war to his country as Russia does. He serves the interests of the West not Ukraine. If he served the latter, he would’ve opted for neutrality, he din’t, maybe he wasn’t sufficiently independent. Let’s close this topic.
ինչպե՞ս ստացվեց, որ կարծր ավտորիտար ռեժիմ ունեցող Ադրբեջանը կարողացավ հաղթել մեղմ ավտորիտարիզմի երկիր Հայաստանին
I agree with the explanation of the editor but I have to add that deep down, Armenians and Azerbaijanis are quite similar in their political culture and maturity. Armenians not having had a state for centuries may have more difficulty than Azerbaijanis in being organized in a hierarchical pyramid, in having a king , a khan, a strong leader and one may think that we are thus more inclined towards a democratic form of governance. There is some truth to that but only on the surface. Truth be told, I think Azerbaijanis were more honest with themselves and looked in the mirror more lucidly: ”We need a strong hand at the top of the country and we should not play democratic and progressive games like the Europeans, we are not there yet”. WE were not honest, we wanted to copy the West.