Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհաշինարարական մեծածավալ աշխատանքներ՝ Դիլիջան համայնքում

Սեպտեմբեր 20,2022 23:52

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային հիմնանորոգվում է Մյասնիկյան 37/2–ից մինչև 117/4 ընկած ճանապարհահատվածը: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է շուրջ 722 մլն ՀՀ դրամ, որից միայն 685 մլն ՀՀ դրամը հատկացվելու է շինարարական աշխատանքների իրականացմանը:  Այս մասին Aravot.am-ին հայնտնեցին Դիլիջանի համայնքապետարանից։

Համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը հնարավոր է դարձել Դիլիջանի համայնքապետարանի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Նախատեսվում է ոչ միայն ճանապարհի երթևեկելի գոտու ասֆալտապատում իրականացնել, այլև սողանքային հատվածներում վերակառուցել հենապատեր՝  հողի հոսքը կանգնեցնելու նպատակով։ Համայնքապետարանից հայտնեցին, որ  ուշադրություն է դարձվել նաև ճանապարհի հետիոտնային անցման տեղերում թեքահարթակների կառուցմանը:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930