«Ի՞նչ խուճապ, ինչի համար գյուղից դուրս գա՞նք։ Մենք գյուղում ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ներքին Հանդի բնակչուհիներից մեկը՝ տիկին Մարգարիտան։ Նրա պատմելով, մոտ մեկուկես ժամ առաջ «դմբդմոց» են լսել։
« Դե դա վաղուց սովորական է մեզ համար, դիրքերի վրա անգամ չնչի հրետակոծության դեպքում, մենք գյուղում ձայները լսում ենք»,-ասաց նա։
Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը նույնպես հաստատեց տեղեկությունը, որ գյուղում հանգիստ վիճակ է, խուճապ չկա, կրակոցներ այս պահին չկա։ Ըստ նրա՝ իրավիճակը կայուն է, բայց լարված։
Aravot.am-ը փորձում է տեղեկանալ մանրամասներին։
Կարդացեք նաև
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ մամլո քարտուղարը հայտնել է. «Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան»:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ