Սեպտեմբերի 25-ին կայանալիք՝ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրություններին մասնակցում է 2 դաշինք և 1 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Վահրամ Սուքիասյանը,«Զորավոր համայնք» դաշինքը՝ Հարություն Մանուչարյանը, «Արդարություն» կուսակցության եւ «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության ստեղծած դաշինքի՝ «Արժանապատիվ սերունդի» թեկնածուների ցանկը՝ Արթուր Սաֆարյանը։
ԿԸՀ-ից տեղեկանում ենք, որ «Արժանապատիվ սերունդ» դաշինքի ցուցակի 1-ին համարի թեկնածու Աշոտ Մելիքյանը ինքնաբացարկ է հայտնել։ Վերջինս հանրությանը պարզաբանել է, որ այդ քայլին է դիմել առողջական խնդիրների պատճառով։ Նույն դաշինքից ինքնաբացարկ է հայտնել նաև 12-րդ համարի թեկնածու Հերմինե Մելիքյանը և 23-րդ համարի թեկնածու՝ Արմեն Կիրակոսյանը։ Հավելենք, որ ևս 2 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Արմեն Աբգարյանը և Արա Մաճկալյանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքի ֆեյսբուքյան էջից