Վիվա-ՄՏՍ-ն իր բիզնես-հաճախորդներին ներկայացնում է հեռախոսային նոր՝ «Վիրտուալ ավտոմատ կայան», ծառայությունը: Այն հրաշալի հնարավորություն է հաճախորդամետությունը գնահատող և չստացված զանգերի պատճառով շահույթի կորուստը կանխել ցանկացողների համար (վիճակագրությամբ բաց թողնված զանգերի թիվն օրական կտրվածքով կարող է հասնել մինչև 20%-ի): Անկախ աշխատանքային ծանրաբեռնվածությունից կամ աշխատակիցների թվից, «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունից օգտվողը կարող է բջջային պրեֆիքսով համարների համար նախատեսված հավելվածով շատ արագ՝ տեսնել բաց թողնված զանգերի թիվը և, կարգավորելով զանգերի ստացման գործընթացը, հասցնելով զրոյի:
Վիվա-ՄՏՍ-ը հոգացել է, որպեսզի անկախ բիզնեսի չափից ՝«Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունից կարողանան օգտվել հնարավորին շատ կորպորատիվ հաճախորդներ: Ճկուն տարիֆիկացումը և հավելյալ մի շարք հնարավորությունները հարմարավետ են ինչպես 2-5 աշխատակից ունեցող ընկերությունների, այնպես էլ խոշոր՝ անձնակազմում հարյուրավոր մենեջերներ ներգրաված կազմակերպությունների համար: Շուկայում ամենաբարձ մասնաբաժինն ունեցող ընկերության՝ Վիվա-ՄՏՍ-ի, B2B հաճախորդները հնարավորություն ունեն հարմարավետ գնով միանալու ամենալայն ցանցին: Դրա համար նրանք կարող են կիրառել «SIP Trunk» սակագնային պլանը:
Կարգավորումների արագ կառավարման և խոսակցությունների պատմության ու ձայնագրությունների շուրջօրյա հասանելիության համար, Վիվա-ՄՏՍ-ն արդեն թողարկել է «Վիրտուալ ԱՀԿ» բջջային հավելված՝ Android և IoS օպերացիոն համակարգերի համար: Վեբ կառավարումը հարմար է օգտագործողի համար: Այն թույլ է տալիս կարգավորումն ավարտել մեկ րոպեում: Բջջային հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store-ից և Google Play-ից:
Ընկերության ղեկավարին տրված է ոչ միայն ստացված, կատարված և բաց թողնված զանգերի պատմության և վիճակագրության մուտքի, այլև կատարված զանգերի ձայնագրությունների միջոցով՝ հաճախորդների սպասարկման որակը վերահսկելու հնարավորություն:
Կարդացեք նաև
Վիվա-ՄՏՍ-ի վիրտուալ ԱՀԿ-ի միջոցով՝ ընկերության համարները դառնում են բազմուղի, ինչը նշանակում է, որ հաճախորդներն այլևս չեն լսի «Զբաղված է» ազդանշանը: Ձայնային ազդանշանների փոխարեն վիրտուալ ԱՀԿ-ն կողջունի հաճախորդներին կամ կառաջարկի ձայնային ընտրացանկ: Եթե օպերատորներից ոչ ոք չկարողանա արագ պատասխանել զանգին, ծառայությունը ներողություն կխնդրի և կխնդրի մնալ կապի մեջ: Հաճախորդները, որոնք չեն կարող սպասել, ինքնապատասխանիչի միջոցով հաղորդագրություն ձայնագրելու կամ հետադարձ զանգ պատվիրելու հնարավորություն կունենան:
Այսօր Վիվա-ՄՏՍ-ի՝ «Վիրտուալ ԱՀԿ»-ի վեբ ինտերֆեյսը պարունակում է զանգերի մշակման մի քանի տասնյակ գործառույթ՝ զանգերի երթուղիների և համարների ժամանակացույցի կարգավորում, զանգերի վերահասցեավորում, բաց թողնված զանգերի վերաբերյալ ծանուցումներ, ինտեգրում՝ CRM-ին (մասնավորապես՝ 1C, BITRIX, PLANFIX, YCLIENTS, ROISTAT, AMOCRM և այլ), սև ցուցակ, հետադարձ զանգի վիջեթ՝ կայքից, և այլն:
«Վիրտուալ ԱՀԿ» ծառայության միացումը կատարվում է մեկ աշխատանքային օրում, չի պահանջում կապիտալ ներդրումներ, իսկ ծառայության դիմաց ամսական վճարը սկսվում է ընդամենը 7 000 ՀՀ դրամից։
Առավել ամբողջական տեղեկատվությունը հասանելի է https://pbx.mts.am հղմամբ: