Այսօր ընդունել եմ Նիցցայի փոխքաղաքապետ Գաել Նոֆրիի գլխավորած պատվիրակությանը:
Նախևառաջ շնորհակալություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային՝ Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար:
Երևանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ գործակցության ընդլայնումը և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ՝ Նիցցայի հետ ևս առարկայական ծրագրեր իրականացնելու մասով:
Այս օրերին Հայաստան իրենց այցը ևս վկայում է բարեկամ երկրի կողքին լինելու և սատարելու մասին:
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան