Եվրախորհրդարանի պատգամավոր Չինցիա Բոնֆրիսկո․ «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ եվրոպական լռությունը, այս օրերի զինադադարից հետո չպետք է դառնա բախումների ժամանակ կատարվածի մեղսակիցը նույնպես։
Ռազմաճակատից մեզ են հասնում հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների և խոշտանգումների ռազմական ծանր հանցագործությունների ցուցմունքներ, տեսանյութեր և պատկերներ, որոնք անհապաղ պետք է ճշտվեն մեր հիմնարկների քննչական հանձնաժողովների կողմից։
Բացի այդ, ինչպես Ռուսաստանի դեպքում, այս պարագայում եւս մենք գտնվում ենք միջազգային իրավունքի լուրջ խախտումների համատեքստում։ Չեմ կարծում, որ Եվրոպան ցանկանում է հայկական ժողովրդավարությունը գնահատել ավելի պակաս արժանի:
Նենսի Փելոսիի այցը Հայաստան՝ Ցեղասպանության հուշահամալիր, մեզ հստակ կերպով հասկացնել է տալիս, որ այս դեպքում նույնպես մեզ անհրաժեշտ է ճշմարտությունն ասելու քաջություն։ Եվրամիությունը պետք է քաղի այս դասը:
Կարդացեք նաև
Հայաստանի հետ մեր հարաբերությունները քաղաքական և տնտեսական դաշտից հեռու են գնում։ Արդարև, մենք կապված ենք ընդհանուր մշակութային արմատներով, քրիստոնեության ակունքներին, որոնց վրա հիմնված է մեր մտածողությունը, մեր պահանջը ունենալ մի աշխարհ, որտեղ բոլոր անհատներն ունեն հավասար արժանապատվություն:
Այդ իսկ պատճառով պահանջում ենք, որպեսզի Եվրամիությունը գտնի դիվանագիտական լուծում, որի նպատակը կլինի բոլորի համար կայուն և տևական խաղաղությունը: Այս հակամարտությունը շատ երկար է շարունակվում, և այսօր բացակայում են Ադրբեջանի կողմից նոր հարձակումից խուսափելու համար անհրաժեշտ նախադրյալները»:
Իտալիայում ՀՀ դեսպանություն