Մեդիամաքս. «Deep Purple»-ի երգիչ Յեն Գիլանը նույնպես հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի:
«Խնդրում եմ, կարդացեք Բրայան Մեյի այս հիանալի ուղերձը այն հարձակումների մասին, որոնց մշտապես ենթարկվում է Հայաստանը իր հարեւանների կողմից եւ մի հավատացեք այն ամենին, ինչ նրանք ասում են՝ իրենց գործողություններն արդարացնելու համար»,- ասված է երգչի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը Instagram-ի իր էջում, մասնավորապես, գրել էր. «Կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, եւ վտանգ կա, որ, ինչպես հաճախ է լինում, լրատվամիջոցները չեն ներկայացնի ողջ ճշմարտությունը։
Հայաստանը նավթից, գազից եւ այլ նշանակալի հարստությունից զուրկ փոքրիկ երկիր է, քրիստոնեության եւ ժողովրդավարության կղզի, որը շրջապատված է դաժան բռնապետություններով:
Կարդացեք նաև
Այն աշխարհի ամենախաղաղ երկրներից է, որն ունի ողբերգական պատմություն. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից 1,2 միլիոն հայ էր սպանվել էր դաժան էթնիկ զտումների միջոցով, որոնք Թուրքիան մինչ օրս հերքում է»: