Ս/թ․ սեպտեմբերի 12-ից 15-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ պատվիրակությունն այցելել է Թեհրանում ԻԻՀ հակաականային գործունեության կենտրոն՝ ծանոթացել տեղի կարողություններին։ Նաև իրականացվել է այցելություն ԻԻՀ ՀԳԿ միջազգային ուսումնական կենտրոն՝ ծանոթացել են կենտրոնի հնարավորություններին, ուսումնառության նյութերին և ականատես եղել դաշտային գործնական դասընթացներին։
Այցի ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի և Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի նախատեսվում է իրականացնել համագործակցություն՝ հակաականային ոլորտում, ինչպես նաև «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետների համար կազմակերպել դասընթացներ ԻԻՀ ՀԳԿ-ի միջազգային ուսումնական կենտրոնում։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ