Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը պատահականության սկզբունքով ընտրելու է դատախազական ակտեր, հասկանալու՝ որոնք են խնդիրները

Սեպտեմբեր 20,2022 14:11

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 19-ին խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի դատախազությունում։

Հանդիպմանը մասնակցել են Երևան քաղաքի դատախազության և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները։

Աննա Վարդապետյանը խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ կարևորում է քրեական վարույթների, նախաքննության նկատմամբ արդյունավետ հսկողությունը, դատախազական ակտերի որակի ապահովումն ու դատարանում մեղադրանքի պատշաճ պաշտպանությունը։

«Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ տեղերում աշխատանքի կազմակերպվածության ձևը, ժամանակի կառավարումը, վարույթների քանակը, դրանց կառավարումը: Կարևոր է հասկանալ դատախազական ակտերի, նախաքննության նկատմամբ հսկողության, ինչպես նաև դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը»,- ընդգծել է գլխավոր դատախազը՝ տեղեկացնելով, որ որոշակի պարբերականությամբ պատահականության սկզբունքով ընտրելու է դատախազական ակտեր, ուսումնասիրելու է դրանք, ինչը հնարավորություն կտա հասկանալու՝ որո՞նք են խնդիրներն ու ինչպե՞ս դրանք լուծել։

Խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Լիլիթ Գրիգորյանն ու վարչական շրջանների դատախազները ներկայացրել են տարածքային քննչական մարմիններում գտնվող քրեական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը, որին հաջորդել է խնդիրների բարձրաձայնումն ու քննարկումը։

Գլխավոր դատախազ Վարդապետյանը նշել է, որ նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930