Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ չեմ համարում ՄԻՊ գործունեության մասին գնահատական տալը»․ Արման Թաթոյան

Սեպտեմբեր 20,2022 13:28

«Նպատակահարմար չեմ համարում այդ հարցի մեջ մտնելը։ Ճիշտ չեմ համարում ՄԻՊ գործունեության մասին գնահատական տալը։ Այդ կառույցը պայքարով կայացած կառույց է։ Ճիշտ չեմ համարում այդ հարցին անդրադառնալը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց 2016-2022թթ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, «Իրավունքի եւ արդարության կենտրոն․ Թաթոյան հիմնադրամ» կազմակերպության ղեկավար Արման Թաթոյանը։ Խնդրել էինք մասնագիտական կարծիք հայտնել ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի գրառումներից մեկի առիթով, որում օգտագործված «ենթադրաբար» բառը սոցցանցերում քննարկումների եւ քաղաքացիների դժգոհությունների առիթ էր տվել։

ՄԻՊ հայտարարությունում ասված էր․ «Հայկական մամուլի միջոցներով և սոցիալական ցանցերով ակտիվ տարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը, որը ծայրահեղ ցինիզմով արվել է այդ ծանր հանցանքը ենթադրաբար կատարած ադրբեջանցի զինծառայողի կողմից»։ Մեկնաբանություններում ՄԻՊ-ն այսպես էր պարզաբանել․ «Ենթադրաբար» է գրված, քանի որ պարզ չէ, թե ադրբեջանցի զինծառայողներից կոնկրետ ով է կատարել այդ ծանր հանցանքը»։

Արման Թաթոյանը նշեց, որ իր հիմնադրամի մասնագետները նաեւ վայրագության այդ դեպքն են ուսումնասիրել․ «Ակնհայտ է հանցանքի դիտավորությունը։ Այդ զինվորները գրել էին իրենց հատուկ ծառայության ջոկատի անունը՝ «յաշմա»։ Պատերազմական հանցանքները պետք է ամրագրել եւ ապահովել դրանց կատարողների՝ քրեական պատասխանատվության ենթարկվելը։ Կազմակերպիչներին եւս վերաբերում է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930