«Ազատություն». ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:
Անտոնիո Գուտերեշը Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը աջակցություն է հայտնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին, հայտնում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գրասենյակից։
«Նրանք մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ հրադադարը կպահպանվի, ինչպես նաև աջակցություն է հայտնել երկու երկրների միջև լարվածությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բոլոր ջանքերին»,- ասվում է հաղորդագրությունում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: