Ադրբեջանը հայտնում է, որ Երևանին է հանձնել ևս 95 հայ զինծառայողի դի։
Կալանավորների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը նշել է, որ դիակների հանձնման մարդասիրական գործընթացը շարունակվելու է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը հանձնել էր եւս 32 հայ զինվորի մարմին։ Այսպիսով՝ սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել արդեն 127 հայ զինվորի մարմին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Sputnik Արմենիային հաստատեց. Ադրբեջանի կողմից ևս 95 զինծառայողի դի հայկական կողմին հանձնելու մասին։
Կարդացեք նաև
Թորոսյանը հայտնեց նաև, որ զոհերի թիվը ԱԽ–ի հայտարարած անհայտ կորածների թվի շրջանակում է։