ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փոխանցում է դեսպան Լին Թրեյսիի խոսքը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փոլոսիի այցի կապակցությամբ.
«Հպարտ էի Հայաստանում ընդունել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիին, կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Փալոնին, և կոնգրեսականներ Էշուին և Սփիերին։
Նրանց այցն ընդգծեց մեր երկու պետությունների սերտ փոխգործակցությունը, որը խարսխված է ժողովրդավարական ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդների ամուր կապերի վրա։
Շնորհակալություն խոսնակ Փելոսիին՝ այցի համար և դեսպանության թիմին ու մեր հայաստանյան գործընկերներին՝ այցի հաջողությունը ապահովելու համար»։
Կարդացեք նաև