2016-2022թթ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նախաձեռնում է հանրային ակտիվ գործունեություն եւ հիմնել է «Իրավունքի եւ արդարության կենտրոն․ Թաթոյան հիմնադրամ» կազմակերպությունը։
Դրա աշխատանքի ոլորտներն են լինելու՝ մարդու իրավունքների գերակայություն, գիտակրթական գործունեություն, հանրային համերաշխության ապահովում, ՀՀ-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդում, ազգային արժեքների ամրապնդում։ «Այն չունի որեւէ օլիգարխի ֆինանսավորում, այն հիմնված է սփյուռքի հայրենակիցների ֆինանսավորման վրա»,-նշեց Արման Թաթոյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ