«Ազատություն». ՀԱՊԿ առաքելության խումբը հայ – ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առաջարկներ է մշակել։ Այս մասին երեկ ՏԱՍՍ-ին հայտնել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։
«ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի աշխատանքի արդյունքներին: Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, որը ղեկավարում է առաջնային խումբը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների առաջարկների մասին», – ասել են մամուլի ծառայությունից։
«Մշակված առաջարկներն ուղղված են լարվածության թուլացմանը», – մասնավորապես, նշված է հաղորդագրությունում:
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: