Երիտասարդ աղջկա նման՝ ականջներով ենք սիրում եւ էմոցիոնալ գնահատականներ տալիս մեզ շրջապատող աշխարհին:
Պետք է բոլոր հնարավոր խողովակներն աշխատեցնեինք ու փորձեինք` աղմուկով լինի, թե զինվելով, հայ ազգի ոգին բարձրացնելով, թե համաշխարհային մարդկության խիղճն արթնացնելով, փրկել մեր երկիրը գազազած ու ամեն օր նոր պահանջներ դնող հրեշից: Բայց ոչ` մենք պատերազմը սահմանային կոնֆլիկտ ենք կոչում, ռազմական դրություն հայտարարելուց ձեռնպահ ենք մնում, հույս ենք կապում Աստծո եւ ինչ-որ հրաշքների հետ, շարունակում ենք մերժել նախկիններին եւ հրաժարվել նրանց աջակցությունից: Եվ շարունակ կրակի հետ ենք խաղում` մե՛կ Արեւմուտք, մե՛կ` Ռուսաստան: Իրանի ու Չինաստանի հանդեպ կասկածելի պահվածք: Բանակի հանդեպ կրավորական կեցվածք եւ զինվելու ուղղությամբ` զրո քայլեր: Պետական լիակատար անպատասխանատվություն:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: