Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին (սեպտեմբերի 13-ին), խորհրդարանում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Ըստ նրա՝ թեեւ Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել:
Սրանից երկու տարի առաջ՝ օգոստոսի 28-ին՝ հուլիսյան մարտերից անմիջապես հետո, վարչապետ Փաշինյանը, երբ մարտերի մասնակիցներին պարգեւատրում էր 71 «Մարտական խաչով», նաեւ շեշտում էր. «Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը եւ ապացուցեցին, որ մենք ունենք տեխնոլոգիական համաշխարհային քարտեզի վրա մեր պատվավոր եւ կայուն տեղն արձանագրելու հնարավորություն: Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող՝ մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ»:
Ռազմավարական բարձունքներ գրանցած ու աշխարհում իր տեղն ունեցող բանակին (սրանք Փաշինյանի գնահատականներն են), փաստորեն, այսօր հրաժարվում են զենք վաճառել, ու դա արձանագրում է անձամբ երկրի ղեկավարը, որ անգամ բանակի մասին մանիպուլյացիաներ անելով՝ հերթական անգամ ստում է»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։