Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
«Մոտ 90 մլն դոլարի պարգեւավճար միայն այս տարի…
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը 900-ից մի քիչ ավելի կիլոմետր է, եթե մենք 300 մետրը մեկ մի հատ նորմալ երկաթբետոնե դիտակետ դնենք ու ամեն մեկի համար ծախսենք 30 հազար դոլար (որը շատ ճոխ եմ ասում դեռ), ապա մեկ տարվա պարգեւավճարով կարող ենք մեր բոլոր հենակետերն այնպես կահավորել, որ լինեն սուպեր պաշտպանված։ Դա կարժենա 81 մլն դոլար…