Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան իր էջում նշում է․ «Գերության մեջ դիտավորությամբ կյանքից զրկելու 2-րդ ցավալի դեպքը:
Պատերազմը սկսելու հաջորդ օրը ադրբեջանական մամուլը տարածել էր տեսանյութ, որտեղ վիրավորում ստացած Շավարշ Մարգարյանն անգիտակից վիճակում գերեվարվել էր:
Հայկական կողմին փոխանցած մարմինների հետ փոխանցվել է նաև Շավարշի մարմինը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր տեսանյութ, որտեղ ադրբեջանցիներն իբր թե վիրակապում են ուսից վիրավոր մեր զինվորին։ Զինվորը ժամկետային զինծառայող, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյանն էր։ Սեպտեմբերի 17–ին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմիններ, որոնց թվում էր նաև Դավիթի մարմինը։