ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հաղորդագրություն է տարածել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քարտուղար Բլինքենի եռակողմ հանդիպման մասին․ «Պետքարտուղար Անտոնի Ջ. Բլինքենը հյուրընկալել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին վերջին մարտերից հետո առաջին ուղիղ զրույցների համար: Քարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել կորսված կյանքերի համար եւ ընդգծել հետագա թշնամանքը կանխելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարեւորությունը: Նրանք քննարկել են հետագա քայլերը, իսկ քարտուղարը հորդորել է կողմերին կրկին հանդիպել մինչեւ ամսվա վերջ»։