Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի մեջ արյուն և ջուր

Սեպտեմբեր 19,2022 23:40

Շվեյցարիայի օրաթերթ 24HEURES-ի Գլխավոր խմբագիր Կլոդ Անսերմոզի սյունակը:

Երբ «ցածր գնով» էներգիա ես փնտրում, նորմալ է, որ դիմում ես Ադրբեջանին։ Այն լի է հանածո պաշարներով։ Եվ առավել եւս երբ Ռուսաստանը, Ուկրաինա ներխուժելուց հետո բոյկոտվելու պատճառով, չի վարանում այլևս չմատակարարել թանկարժեք հեղուկը:

Հիմա, Եվրոպայի նախագահը, քանի որ նա այլևս չի կարող սեղմել Վլադիմիր Պուտինի ձեռքը, սեղմում է բռնապետ և բռնապետի որդի Իլհամ Ալիևի ձեռքը։ Եվ դա Կասպից ծովից արտահանումն 30%-ով ավելացնելու համար: Կամ էլ ավելի բարձր տոկոսով, շատ մտերիմ հարաբերությունների դեպքում։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ոչ ցանկանում է, ոչ էլ կարող է թողնել իր ընտանիքը մթության կամ ցրտի մեջ։ Նույնիսկ, եթե դա նշանակում է ժխտել որոշ սկզբունքներ, որոնք մենք ավելի քիչ ենք ժխտում Ռուսաստանի հետ։ Նշենք, որ «նոր Քուվեյթը» և նրա «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​նավթային ընկերությունը» իր գործունեության մի մասը կառավարում է Շվեյցարիայից։

Այս նախկին խորհրդային հանրապետությունը, բոլոր գնահատականներով, որքան կոռումպացված է, այնքան էլ անտեսող մարդու իրավունքները: Ադրբեջանը, որին աջակցում են զենքերը, այդ թվում՝ նրա թուրք հովանավորների, նաև պատերազմող երկիր է։

Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության ակունքները, անշուշտ, բարդ են, սակայն դիտորդների մեծ մասը համաձայն է, որ ագրեսորն ավելի շատ Բաքուն է, քան Երևանը: Փաստը մնում է փաստ, որ էներգետիկ ճգնաժամի հետ մեկտեղ, մի քանի ամիս առաջվա հայանպաստ արևմտյան համակրանքները ջերմային ալիքի տակ սառցադաշտի պես հալչելու միտում ունեն։

Համակրանքը ստեղծված Բաքվի «Խավիարային դիվանագիտության» իր կաշառքներով և հովանավորչություններով (օրինակ՝ Մոնտրոյի ջազ փառատոնը 2012-2016 թվականներին), հիմա իր տեղը զիջել է եվրոպացիների դեֆիցիտի վախին:

Այսպիսով, չնայած զինադադարի պայմանավորվածությանը, Ադրբեջանը հետ գնաց իր հարեւանին ռմբակոծելու՝ վրդովմունքի թույլ արձագանքների ներքո։ Եվ եթե մենք ստիպված լինենք, վերջապես, բոյկոտել Ադրբեջանին, Նիկոլաս Մադուրոն կա ու կա: Վենեսուելացի դեսպոտը հենց նոր է արել իր բրածո առաջարկները, որոնք, ինչպես գազը կամ փողը, հոտ չունեն:

Ֆրանսերենից թարգմանեց Աննա Ազնաուրը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930