Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ վերանորոգվում է Իջևանի թիվ 5 մանկապարտեզը։ Այդ մասին Aravot.am–ին հայտնեցին Իջևանի համայնքապետարանից։ Վերանորոգման աշխատանքների մեծ մասն արդեն կատարվել է։ Մի քանի օր է, ինչ երեխաները հաճախում են նախադպրոցական կրթության ժամանակակից չափանիշներին համապատասխանող խմբասենյակներ։ Համայնքապետարանից տեղեկացրեցին նաև, որ ՀՕՖ֊ը մանկապարտեզն ապահովել է նաև նոր մահճակալներով և անկողնային պարագաներով։
Հավելենք, որ Իջևան քաղաքային համայնքում գործում է համայնքային ենթակայության 4 մանկապարտեզ, որոնք ամբողջովին վերակառուցվել են թե´ բարերարների աջակցությամբ, թե´ համայնքային միջոցներով։ Իջևանի թիվ 5 մանկապարտեզը վերջինն էր, որի շենքը գտնվում էր անմխիթար վիճակում
Լիա Ճաղարյան