Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես անձամբ այնքան նաիվ չէի, որ կարծեի, թե ՀԱՊԿ ուժերը, օրինակ, ղազախները կգան այստեղ՝ ադրբեջանցիների դեմ կռիվ անելու». Աննա Գրիգորյան

Սեպտեմբեր 19,2022 18:19

Այս օրերին Հայաստանում ակտիվացել է ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջը: Aravot.am-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին հարցրեց՝ ի՞նչ տեսակետ ունի այդ մասին: Նա պատասխանեց. «Մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակը բավականին բարդ է, աշխարհաքաղաքական տարբեր շահեր են բախվում եւ համընկնում մեր շուրջ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է էմոցիոնալ տրամաբանությամբ մոտենանք հարցերին: Ճիշտ հակառակը, պետք է սառը դատողությամբ հասկանալ մեր շահերը ռացիոնալ կերպով որոնք են ու որն անել: Այս պահին որեւէ կտրուկ քայլ անելը կարող է արկածախնդրություն դառնալ եւ ճակատագրական լինել մեր երկրի համար»:

Աննա Գրիգորյանի համոզմամբ, ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը. «Այն, որ ՀԱՊԿ անդամ երկրները հիմնականում ավելի լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ՝ դա եւս փաստ է: ՀԱՊԿ-ը այս պահին, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, Ռուսաստանի ներգրավվածությունը Ուկրաինայում… Ես անձամբ այնքան նաիվ չէի, որ կարծեի, թե ՀԱՊԿ ուժերը, օրինակ, ղազախները կգան այստեղ՝ ադրբեջանցիների դեմ կռիվ անելու: Բայց եկեք էմոցիոնալ չդատենք: Ավելի ռացիոնալ լինենք ու հասկանանք՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը մեզ ինչ կտա, ավելի մեծ ռիսկերի առաջ մեզ կանգնեցնո՞ւ ենք, թե՞ չենք կանգնեցնելու, մենք մեր բոլոր դաշնակիցների, գործընկերների հետ պետք է աշխատենք մեր ընդհանուր շահերի տիրույթում՝ ԱՄՆ-ի, Իրանի հետ, մեծ պոտենցիալ կա Իրանի հետ հարաբերությունների առումով, որը չի արվում: Կտրուկ քայլեր անել պետք չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930