Սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:
Ընդդիմությունը հանդիպել է Նենսի Փելոսիի հետ: Թե ինչ են խոսել, ինչ են քննարկել՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց. «Փոխանցեցինք այն, ինչ տեղի է ունենում մեր սահմանների շուրջ: Իհարկե, հստակ ասացինք, որ գտնվում ենք ներքաղաքական ճգնաժամի մեջ: Չնայած տիկին Փելոսին անդադար խոսում էր ժողովրդավարությունից, թեեւ կարճ, բայց անդրադարձ կատարեցինք նաեւ այդ ժողովրդավարության թեզի սնանկությանը: Հիմնական շեշտը դրեցինք արցախյան հիմնախնդրի վրա, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի, օկուպացված տարածքների վրա: Ես՝ որպես ականատես, ականատեսի աչքերով ներկայացրեցի այն, ինչ հիմա տեղի է ունենում Կապանում, այսինքն, այն, ինչ մեր երկրում տեղի է ունենում եւ ինչը կարեւոր է մեր ժողովրդի համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ