Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անթույլատրելի են արևմտյան պաշտոնյայի այցի ֆոնին հակառուսականության քարոզն ու բարեկամ Իրանի դեմ ուղղված ակնարկները. Շարմազանով

Սեպտեմբեր 19,2022 18:15

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ ոչ մի երկրի հետ։

Մեր պետական շահերից է բխում դրական հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի հետ։

Բայց միեւնույն ժամանակ անթույլատրելի է արեւմտյան պաշտոնյայի այցի ֆոնին հակառուսականության քարոզն ու բարեկամ Իրանի դեմ ուղղված ակնարկները։

Նիկոլիստական ռեժիմը նույնիսկ արտաքին քաղաքականությունն է վերածել քաոսի ու աջաբսանդալի։

Այս պայմաններում տեսնում եմ հետեւյալ քայլերի անհրաժեշտությունը.

1.Նիկոլիզմի անհապաղ հեռացում։

2.Փորձառու, արհեստավարժ ու հուզական գործողություններից զերծ ազգային ու պետական գործիչներից կազմված հակաճգնաժամային կառավարության ձեւավորում։

3.Միջազգային ուժային կենտրոնների հետ հստակ ու առանց «խաղեր տալու» հարաբերությունների հստակեցում։

4. Արցախի անվտանգության երաշխավորի ու ինքնորոշման իրավունքի սկզբունքի պաշտպանի գծի արմատավորում։

5.Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հստակեցում ու ամրապնդում։

5.Իրանի հետ ռազմավարական երկխոսության արմատավորում։

6.Բանակի վերազինում եւ անվտանգային նոր կոնցեպտի մշակում։

7. Ատելության ու երկպառակության քարոզի անթույլատրելիություն։

Դժվար է, բայց անհնար չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930