Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ առաջիկայում շատ կոնկրետ քայլեր է իրականացնելու. նա հանդիպման եկավ հետնամուտքով՝ ասելու, որ ինքը որեւէ տեղ չի պատրաստվում գնալ

Սեպտեմբեր 19,2022 17:59

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ: Սրահի մուտքի մոտ թույլ չտվեցին լրագրողներին ներս մտնել՝ ասելով, որ Քոչարյանը մի քանի օրից ասուլիս կտա, իսկ այսօրվա հավաքը փակ է:

Հանդիպումը տեւել է շուրջ 2 ու կես ժամ: Հավաքին մասնակցում էին Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը, ԱԺ պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդեւանյանը, Աննա Գրիգորյանը եւ այլք:

Ռոբերտ Քոչարյանը շենք մտավ հետնամուտքով:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը պարզաբանեց, որ հանդիպումը փակ անցկացնելը եղել է ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի ցանկությունը, ե՛ւ մասնակիցների, որ ավելի անկաշկանդ զրուցեն, չկաշկանդվեն, ԶԼՄ-ների ներկայությունից չբարդույթավորվեն. «Նախագահ Քոչարյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հանրային չակտիվությամբ պայմանավորված, հանրային կյանքից գուցե առաջին հայացքից իր բացակայությունը կարող էր ժողովրդի մոտ տպավորություն ստեղծել, թե հետ է քաշվել, գնացել է: Ինքը արձանագրեց, որ որեւէ տեղ չի գնացել, չի պատրաստվում գնալ: Նա ասաց, որ առաջիկայում, հստակ գնահատելով իրավիճակը, շատ կոնկրետ քայլեր է իրականացնելու»:

Հանդիպումից հետո քաղաքացիները դժգոհել են, որ հստակ պատասխաններ չեն եղել: Ագնեսա Խամոյանի խոսքով՝ դա բնական է, որովհետեւ եթե ակնկալում էին, որ այս հանդիպումից հետո Քոչարյանը պետք է դուրս գար ու իրենք էլ իր հետևից պետք է կոնկրետ գործողությունների դիմեին, կարող էին դժգոհել, բայց չի քննադատում նրանց. «Նախագահն արձանագրեց, որ պետք է ամբողջությամբ իրավիճակի գնահատում տեղի ունենա, ծրագիր է մշակվում, այնուհետեւ քաղաքացիներին կներկայացվի»,- ասաց Խամոյանը:

Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ նշեց, որ հանդիպման նպատակն է քաղաքացիների հետ բաց խոսել, պատասխանել հարցերին՝ սկսած իրենց անելիքներից, ներքաղաքական անցուդարձից մինչեւ արտաքին քաղաքականություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930