Civilnet. Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ֆոնին որոշ ակտիվացում է նկատվում Իսրայելից Ադրբեջան օդային բեռնափոխադրումներում, որոնցով ենթադրվում է, որ Ադրբեջանը իսրայելական զենք է ստանում։
Խոսքը, մասնավորապես, ադրբեջանական Silk Way West ավիաուղիների Թել Ավիվ-Բաքու ուղղությամբ չվերթների մասին է։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ, Silk Way West-ը ամսվա սկզբից իրականացրել է 11 թռիչք Թել Ավիվ-Բաքու ուղղությամբ։ Համեմատության համար՝ նույն ուղղությամբ օգոստոսին նույնքան չվերթ է իրականացվել։ Հունվար-հուլիսին ամսական եղել է 7-10 չվերթ։ Ընդհանուր առմամբ, այս տարի Silk Way West-ը 81 չվերթ է իրականացրել Թել Ավիվից Բաքու։
Այս թռիչքները իրականացվում են Boeing 747 բեռնատար ինքնաթիռներով, որոնք ունեն 128,5 տոննա տարողունակություն։
Կարդացեք նաև
Silk Way West-ը Silk Way ավիաուղիների հետ միասին Silk Way Group–ի մաս է կազմում։ Վերջինիս իրական սեփականատերերի մասին տեղեկություն չկա, սակայն հետաքննությունները պարզել են, որ այն փոխկապակցված է Ալիևների հետ։
Հատկանշական է, որ 2020-ի սեպտեմբերին՝ 44-օրյա պատերազմին նախորդող օրերին, ևս Silk Way West-ի կողմից Իսրայելից և Թուրքիայից Ադրբեջան թռիչքների ակտիվացում էր նկատվել։ Դրանք մեծ ինտենսիվություն ստացան պատերազմի ժամանակ։ Այն, որ պատերազմի ընթացքում Իսրայելից Ադրբեջան զենք է մատակարարվել, հաստատել էին իսրայելցի լրագրողները և ամերիկյան հետախուզական աղբյուրները։ Իսկ Ալիևի խորհրդականն ասել էր, թե այդ իքնաթիռներով ընդամենը միրգ և բանջարեղեն է փոխադրվում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: