Ermenihaber. Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Twitter-ում գրառումներ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ:
Ըստ Օքթայի՝ Լիովին անընդունելի են Փելոսիի երևանյան հայտարարությունները, որոնք իբր պատմական և ներկայիս իրողությունների հետ չեն համադրվում, ու չեն արտահայտում անկողմնակալ տեսակետներ։ Թուրքիայի փոխնախագահը Փելոսիին անգամ մեղադրել է «դիվանագիտական ջանքերը սաբոտաժի ենթարկելու» մեջ:
«Մենք վճռականորեն շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին, որը 30 տարի անարդար և ապօրինի բռնազավթման տակ գտնվող իր հայրենի հողերն ազատելու համար անձնվիրաբար պայքարում է»,- գրել է Ֆուաթ Օքթայը։