Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Ոչ պատերազմն է կանխատեսված, ոչ էլ մահը». Երիտասարդները թիկունքում փորձում են աջակցել սահմանին կանգնած զինվորին

Սեպտեմբեր 19,2022 16:52

Մեր հայրենիքի սահմանների վրա հարձակման լուրը լսելուն պես մի խումբ երիտասարդներ համախմբվեցին, որպեսզի առաջնագծում կանգնած զինվորին ապահովեն անհրաժեշտ պարագաներով։

ԵՊԲՀ-ի ուսանող Արման Հարությունյանը դեռ 2020թ էր սկիզբ դրել կամավորական շարժման, որը կրկին վերսկսել է իր աշխատանքները: 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկը օգնելով Արմանին, համախմբել է ընկերներին ու համակուրսեցիներին, եւ սեպտեմբերի 13-ից մինչ օրս Թումանյան 42 հասցեում՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանում փորձում են հավաքագրել հագուստ, ուտելիք և այլ անհրաժեշտ պարագաներ ։ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ուսանողուհի Լիդան զրույցում ցավով փաստեց, պատերազմները ստիպել են վերանայել արժեքները: Լիդան համոզված է, որ զինվորներն իրենց սահմանում ուժեղ կզգան, եթե թիկունքում լինի համախմբվածություն։

«Ես պատերազմի մասնակից լինելով հանդերձ` չէի կարող անտարբեր անցնել ու չաջակցել սահմանում կանգնած զինվորին: 2020թ.-ին 44-օրյա պատերազմին քաղաքացիական ընկերներս են այս ամենը արել, իսկ հիմա ես եմ միացել ընկերներիս»,- մեզ հետ զրույցում նշեց Նարեկը: Նաեւ հավելեց. «Երբ կարիքս զգացվի սահմանում, միանշանակ առանց երկմտելու առաջնագիծ եմ գնալու»:

Նարեկը ծանր մարտերի ժամանակ եղել է Մատաղիսում, իսկ պատերազմի 41-րդ օրը Շուշիում. պատմում է, որ առանց նահանջի կռվել են, ապրել ծանր զգացողություններ. «Շուշիի մատույցները ծանր վիրավորում եմ ստացել ու տեղափոխվել Երևան։ Այդ ընթացքում կորցրել եմ զինակից ընկերների, որոնք հավերժ կմնան ընկեր: Ոչ պատերազմն է կանխատեսված, ոչ էլ մահը: Ամեն վայրկյան հնարավոր է ամենաանսպասելին, որին պատրաստ է հայ զինվորը»։

Հավելենք, որ երիտասարդ կամավորները պատշաճ կերպով կատարել են հավաքագրումը և ուղարկել տարբեր ուղղություններով՝ Վարդենիս, Ջերմուկ, Սիսիան, Գորիս, Կապան։ Ամեն կերպ փորձել են տեղ հասցնել և սահմանից ստացել են բազմաթիվ ոգեւորիչ նամակներ:

 Անժելիկա ՈՍԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930