Մի քանի օր է` Վանաձորում բնակչության շրջանում խուճապ է տարածված: Բանն այն է, որ ոստիկանները շրջում են բնակարաններով՝ հորդորելով դռները փակ պահել եւ օտար անձանց առաջ չբացել: Ոստիկանների այցն անհանգստացրել է բնակչությանը:
Aravot.am-ը փորձեց պարզել, թե որքանով է լուրը համապատասխանում իրականությանը եւ ո՞րն է պատճառը ոստիկանների այցի:
ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ կատարվում են կանխարգելիչ միջոցառումներ. «Վանաձոր քաղաքում ոստիկանները ձեռնարկել են բնակարանային գողությունների կանխարգելման միջոցառումներ: Դրանով է պայմանավորված բնակարաններ շրջայցը: Իսկ նման միջոցառումները սովորաբար կրում է պարբերաբար բնույթ»:
Ջանոյանը հավելեց նաեւ, որ նման այցեր կատարվում են ոչ միայն Վանաձորում, այլեւ ողջ հանրապետությունում:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ