Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում դատախազություն են հրավիրվել Գագիկ Ծառուկյանի դուստրը և փեսան

Սեպտեմբեր 19,2022 16:11

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազություն են հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանն ու նրա ամուսինը՝ Կոտայքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանը։

Ծանուցում թիվ 22-54-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ Ռոզա Գագիկի Ծառուկյանին

Տիպ` Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցում
Հայտատու` ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներ

Թիվ 22-54-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ
Ռոզա Գագիկի Ծառուկյանին

Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2022 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-604 հեռախոսահամարին:

Ծանուցում թիվ 22-54-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ Կարապետ Մուրադի Գուլոյանին

Տիպ` Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցում
Հայտատու` ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներ

Թիվ 22-54-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ
Կարապետ Մուրադի Գուլոյանին

Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2022 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-604 հեռախոսահամարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930