Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դե թող ասի` Էրդողանը ստում է, երբ ասում է պայմանավորվածությունները չես կատարում». Բագրատյանը` Փաշինյանին

Սեպտեմբեր 19,2022 15:37

«Ադրբեջանցիներն արդեն երրորդ անգամ են հարձակվում մեր սահմանների այդ հատվածում: Եթե ուշադրություն դարձնեք, Կրասնոսելսկի շրջանում կամ Իջեւանի մասում Ադրբեջանը չի հարձակվում: Հարձակվում է միայն այն հատվածներում, որտեղից ենթադրաբար հնարավոր է բացել միջանցքը դեպի Նախիջեւան: Սա գալիս է ասելու այն մասին, որ 2020թ նոյեմբերի 9-ի ստորագրության ժամանակ եւ նոյեմբերի 9-ից հետո եղել է միջանցքի խոստում Նիկոլ Փաշինյանի կողմից:

Եթե չի եղել, թող այսօր ասի` չի եղել: Ես չգիտեմ` թուղթ ստորագրվե՞լ է, թե ոչ…Բոլորս լավ գիտենք, որ նոյեմբերի 7-ի դրությամբ Ստեփանակերտում մնացել էր շուրջ 150 քաղաքացի եւ զորքը` 25000…Մնացածը Քելբաջարի ճանապարհով գալիս էին Հայաստան, մի զգալի մասն արդեն Վարդենիսում էր»,-«Հայելի» ակումբում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով. «Եվ հանկարծ կանգնում է պատերազմը եւ Արցախից 3000 քառ.կմ պահպանվում է, եւ այդ գործն արել է Պուտինը, հարց է ծագում, թե ինչու Ադրբեջանը համաձայնեց դրան: Կասկած կա` բացի այն, որ մենք Ղարաբաղի հարցը չենք լուծել, մի 5 տարով երկարաձգվել է կյանքը, այնտեղ եղել է միջանցքի խոստում…Եթե ես սխալ եմ, թող ասի` սխալ ես»:

Հրանտ Բագրատյանն ընդգծում է. «Ի դեպ, իրենք ասում են միջանցք չենք տալու, չեն ասում, թե չենք խոստացել: Իրենք ուզում են ասել` փոշմանել ենք: Եթե ես սխալ եմ, հատկապես որ եթե-ով եմ ասում, դե թող վեր կենա ասի` Էրդողանը ստում է, երբ ասում է պայմանավորվածությունները չես կատարում, թող ասի Չավուշողլուն ստում է, որոնք վերջերս նրանք շատ ակտիվ են: Ալիեւին ասված է` դու մի խոսիր»:

Նա անդրադարձավ օրերս ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հոդվածին, որտեղ նշվում էր, որ նոր բանակցողի հայտնվելը ոչ միայն Հայաստանը կազատի այդ կապանքից, այլև կազատի Ռուսաստանի ձեռքերը՝ հապշտապ և ոչ շահեկան լուծումների փոխարեն նոր բանակցային փուլ սկսելու համար: Հրանտ Բագրատյանը նաեւ որոշ դիտարկումներ արեց. «Այնտեղ Վարդան Օսկանյանը առաջ է քաշում մի միտք, որն ավելի վաղ էլ է ասել, որ երբ եղել է միջանցքի հարց նոյեմբերի 9-ին, ամենայն հավանականության Փաշինյանն ասել է` շատ կլինի էլի` համ Ղարաբաղն եմ տալիս, համ միջանցքը, եկեք մի քիչ հետաձգեք: Եվ այդտեղ Ալիեւը, բնականաբար, չի համաձայնել, հնարավոր է երկուսով դիմել են Պուտինին, որ դառնա երաշխավորը, որպեսզի ավելի ուշ դա իրականացվի: Այնպես որ, երբ մի քանի օր առաջ դիմել ենք ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ը դա գիտեր, գիտի նաեւ Եվրամիությունը, Շարլ Միշելը, այլապես նրանք շատ ավելի այլանդակ կդատապարտեին ադրբեջանական այս ագրեսիան»:

Հրանտ Բագրատյանը կրկին շեշտեց. «Եթե նման բան չի եղել, թող Փաշինյանը հակադարձի Էրդողանին, որ երեկ ասում էր` բա երբ ես կատարելու խոստումդ: Մի՞թե դժվար է ասելը: Թող ՀՀ արտգործնախարարությունն ասի…Միայն վերջերս սկսել են ասել` միջանցք չենք տալու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930