Ինչպես 2010թ․ Վիքիլիքսը, այնպես էլ 2024թ․ Վիքիլիքս-2-ը գաղտնազերծել է ԱՄՆ մի շարք փաստաթղթեր, հաշվետվություններ։ Ուշագրավ է 2022թ․ սեպտեմբերին ԱՄՆ կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցից հետո ԿՀՎ-ի գաղտնի զեկույցի հրապարակումը․
«Այցն անցավ շատ արդյունավետ և օգտակար։ Ինչպես ԱՄՆ դեսպանատունն, այնպես էլ Հայաստանի մեր գործակալ-ակտիվիստները լավ պատրաստվել էին այցին, որը չես ասի Հայաստանի իշխանությունների մասին։ Իհարկե, նրանք երջանիկ էին Նենսի Փելոսիի այցի առթիվ, բայց այցի կազմակերպչական մասով բացարձակապես անկարող դուրս եկան։ Բոլոր հանդիպումները եղել են ամերիկյան կողմի առաջարկով, իսկ իշխանության ներկայացուցիչները միայն երջանիկ ժպտում և համաձայնվում էին։ Նենսի Փելոսիի ժամանումը դիմավորեցին մեր գործակալ-ակտիվիստները, նաև հաջորդ օրը հանրահավաք կազմակերպելով։Հակիրճ ներկայացնում ենք այցի նախնական զեկույցը․
1․Մենք խոստացանք ֆինանսապես աջակցել Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուսական խաղաղապահներին և ռազմաբազան հեռացնելու որոշումը։
2․ Մենք կողջունենք և նույնպես ֆինանսապես կաջակցենք Հայաստան-Իրան հակամարտությունը։
Կարդացեք նաև
3․Մենք խոստացանք չնկատել Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումները, քաղաքական հետապնդումները, համատարած կոռուպցիան, քանի դեռ Հայաստանի իշխանությունը սպասարկում է մեր աշխարհաքաղաքական շահերը։
3․Մենք աջակցում ենք Հայաստանի իշխանությանը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու և հայաթափելու ծրագիրը։
4․Մենք կշարունակենք ռազմական օգնությունը Ադրբեջանին, որպես մեր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի բարեկամ երկիր, որպես փոխհատուցում խոստանալով ավելացնել Հայաստանին ֆինանսական աջակցությունը, ներառելով Հայաստանը «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում։
5․Եվ իշխանության ներկայացուցիչներին և մեր գործակալ-ակտիվիստներին անհանգստացնում էր ռուսական ներկայությունը տարածաշրջանից հեռացնելուց հետո, ոչ թե Հայաստանի, այլ իրենց և իրենց ընտանիքների անվտանգության հարցը։ Մենք խոստացանք թուրք-ադրբեջանական ներխուժման դեպքում, նրանց պատսպարել ԱՄՆ դեսպանատանը, հետագայում ԱՄՆ տեղափոխելու համար։
6․Բոլոր հանդիպումների ժամանակ, և իշխանության տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների և մեր գործակալ-ակտիվիստների հետ, նրանց կողմից բարձրացվում էր լրացուցիչ ֆինանսավորման հարցը։ Նրանք խնդրում էին ֆինանսավորել ոչ թե օրինական, պետությանը օժանդակության կամ վարկերի տեսքով, այլ տարբեր երկրներում իրենց անձնական բանկային հաշիվների վրա։Երբ նրանց բացատրեցինք, որ դա բավականին բարդ է և հնարավոր է միայն քողարկված այլ երկրների բանկային համակարգի միջոցով, նրանք ժպտացին և ասացին, որ այդ իրենց չի հետաքրքրում, թեկուզ փոխանցումները լինեն թուրքական կամ ադրբեջանական բանկերի միջոցով։
6․Մենք խոստացանք ճանաչել հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը և միլիոնավոր դոլարներ հատկացնել գաղթականներին և որբերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես 1915թ․ հետո։
Ամփոփում․
ԱՄՆ պատվիրակությունը Նենսի Փելոսիի գլխավորությամբ հաջողությամբ ավարտեց իր առաքելությունը Հայաստան։ Այցի վերջին օրը դեսպանատանը, հրաժեշտի հանդիպմանը ամփոփեցինք այցի արդյունքները։
Եվ պատվիրակության անդամները և դեսպանատան աշխատակիցները անկեղծացան։ Բոլորը զարմացած էին իշխանության, հայ հասարակության ներկայացուցիչների մտածողությունից, պահվածքից։ Ներկաներից բոլորն իրար հերթ չտալով խոսում էին, որ այսպիսի երևույթի աշխարհի որևէ անկյունում՝ լինի դա Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, թե Ասիայում չեն հանդիպել․ այս աստիճան քծնանք, օտարամոլություն, զրո արժանապատվություն, ընչաքաղցություն, նյութապաշտություն, պատրաստ հանուն անձնական շահի զոհաբերել հայրենիքը։ Պատվիրակության անդամներից մեկը հետաքրքրվեց դեսպանատան ԿՀՎ ներկայացուցչից, թե ինչպե՞ս են հասկացել հայ ժողովրդի այս բնավորության գծերը և աշխատել այդ ուղղությամբ։ ԿՀՎ ներկայացուցիչը ժպտաց և ասաց, որ իրենք ժամանակին կարդացել են բրիտանական հատուկ ծառայությունների գործակալ Լոուրենս Արաբացու «Այդ անտանելի հայերը» հաշվետվությունը և այն դարձել է իրենց աշխատանքի հիմնական ուղեցույցը։
Փաստաթուղթը «գաղտնազերծեց»
Ավետիք Իշխանյանը