Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ընթացքում նաև ռմբակոծվել են Հայաստանի մի շարք բնակավայրեր և դրանց մերձակա տարածքներ։
Ելնելով ստեղծված իրավիճակից, անհրաժեշտ է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ չպայթած արկերը, ականները և պայթուցիկ մնացորդները չափազանց վտանգավոր են և կարող են դառնալ մահվան պատճառ։
Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հորդորում է․
նման առարկաներ նկատելու պարագայում խուճապի մի՛ մատնվեք և պահպանեք անվտանգության հետևյալ կանոնները․
Կա՛նգ առեք:
Կարդացեք նաև
Խուճապի մի՛ մատնվեք:
Ձեռք մի՛ տվեք:
Մի՛ տեղաշարժեք:
Մի՛ հարվածեք:
Անվտանգ հեռավորությունից որևէ առարկայով նշագրեք տվյալ վայրը:
Թույլ մի՛ տվեք ոչ մասնագետներին մոտենալ Ձեզ:
Եթե միայնակ չեք՝ բարձրաձայն զգուշացրեք մյուսներին, որ տարածքում վտանգավոր առարկա կա:
Եկած ճանապարհով զգուշորեն hե՛տ դարձեք:
Զանգահարե՛ք «ՀԱՓԿ» ՊՈԱԿ անվճար թեժ գիծ՝ 0 8000 9000 կամ ԱԻՆ 911, Ոստիկանություն 1-02։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ