Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ամբիոնից հոխորտացող Նիկոլը, թե բանակն ինչ ուզել է՝ տվել է, ինչ պահանջ եղել է՝ կատարել է, սին է, հիմա էլ է սուտ․ Գեղամ Մանուկյան

Սեպտեմբեր 19,2022 13:07

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեկ պահ կտրվելով այսօրվա արարողակարգային խայտառակություններից, պետական համակարգի փլուզման վերջին դեպքերից…
Երանի այս ամենը լիներ ամենաողբերգականն ու վատագույնը։

ԲԱՅՑ մեկ պահ նորից վերադառնանք նախորդ օրերին պատերազմական վիճակին, ադրբեջանական ագրեսիային, դրան հաջորդած պետական համակարգի անհամարժեք արձագանքին, գործողություններին։

Լուսաբացին էի դեռ խոստացել, որ Սյունիքից վերադարձել եմ ու մի քանի արձանագրում էի ուզում անել։

Մատներս տեւական ժամանակ ստեղնաշարի վրայով անցնում են, գրում եմ, հետո ջնջում, ծանր ու թեթեւ անում։ Գրե՞մ իրական տեսածս ու արձանագրածս։ Գրում եմ, հետո մտածում, որ մեր, առանց այն էլ խարխլված անվտանգային համակարգին կարող է վնասեմ։ Այդպես 44-օրյա պատերազմի օրերին լուռ մնացինք, քար լռություն պահպանեցինք, լեզուներս կծեցինք։ Իսկ այդ ընթացքում ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐԸ տարան պարտության ու հիմա բոլորին են մեղադրում, բայց ոչ իրենց։
Ու այսպես։

1.Սյունիքում հակառակ հանրային, ժողովրդային անհանգստություններին, հարյուրավոր արժանապատիվներ արդեն քանի օր, համախմբված, կազմավորված, ինքնակազմակերպված սպասում են Հայրենիքի իրենց հատվածի պաշտպանության գործին միանալու առաքելությանը։ Սիսական ջոկատի նախկին հրամանատար, լեգենդար Աշոտ Մինասյանի, դաշնակցական կառույցի, ԱԺ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի շուրջ համախմբված տասնյակներով, հարյուրներով տղերքը սպասում են ազդականչի ու իրական ծառայության, պաշտպանական կառույցների կողմից տրամադրվելիք ամբողջական զինման ու հանդերձավորման։

2.Չլինի այնպես, որ այս իշխանությունը, Նիկոլը հատկապես, իր սովորության համաձայն, հետո արդեն, զիջման գնալուց չքմեղանա, փորձի արդարանալ, թե Սյունիքում պաշտպանության համար կամավոր չկար։ ԿԱՆ։ Կազմակերպողներն էլ կան, նախաձեռնողներն էլ կան։ Չկա պետական համակարգն իր սպասարկումով, կազմակերպմամբ ու այլ գործառույթներով։

3.Կառավարության նիստում պատմության ուսուցչի հանդարտությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինկոմիսարիատներ դիմելու հայտարարությունը զուրկ է իրականացման բոլոր տարրական պահանջներից ու պայմաններից (փակագծեր չեմ բացում, զուտ անվտանգային նկատառումներով)։

ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, բայց՝ ոչ հրապարկային։

ՄԻԱՅՆ մեկ բան։ ԱԺ ամբիոնից հոխորտացող Նիկոլը, թե բանակն ինչ ուզել է՝ տվել է, ինչ պահանջ եղել է՝ կատարել է, սին է, հիմա էլ է սուտ։
Թող մեկ հատ իր տան անկյունները փնտրի, որդին գուցե 2020-ին զրահաբաճկոնն ու սաղավարտը տուն է բերել, ուղարկի առաջնագիծ։ Հիմա դրա կարիքն անսահման է կամավորագրման լիարժեք կազմակերպման համար։ Պոռոտախոս ՀԱՅՐԵՆԱԴԱՎԵՐ։

Ու վերջում, Իշխանասարի լուսանկարը, որ հրապարկում եմ, դեպի Սյունիք միջպետական ճանապարհի հսկողն է։ Երեւանից ուղեւորվող բոլոր պատգամավորները, պաշտոնյաները, նիկոլականները միշտ հիշեն. երբ անցնում են մայրուղով Սիսիանի տարածաշրջանի ողջ հատվածում Իշխանասարի գագաթներից, իրենց իսկ քաղաքականության արդյունքում հայտնված ադրբեջանցի դիպուկահարները հսկում են նրանց, ու մի պատահական օր, պատահաբար, իրենց քարոզած կեղծ խաղաղասիրության արդյունքում, մեկ գնդակով կարող է… լռություն…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930