Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը «կենդանի պատ» էր կազմել. Թբիլիսիում խոչընդոտել են հայերի երթը՝ արգելելով գնալ Ադրբեջանի դեսպանություն

Սեպտեմբեր 19,2022 13:20

Օրեր առաջ սոցցանցերում տարածվեց մի նախաձեռնություն, որը կոչ էր անում հայերին՝ միանալ հանուն Հայաստանի և բողոքի ձայն բարձրացնել, որին իր բացահայտ աջակցությունը ցուցաբերեց մեր կազմակերպությունը, որի անդամները սադրանքներից խուսափելու նպատակով, որոշեցին ուղեկցել այդ երթը: Երթը սկսվեց Հավլաբարի մետրոյի հարակից տարածքից և պետք է ավարտվեր Ադրբեջանի դեսպանության առջև։ Երթին մասնակցում էին անհամեմատ մեծ թվով ոստիկաններ, որոնք Մետեխիի կամրջին կազմել էին «կենդանի պատ»։

Ոստիկանության հետ երկար վիճելուց հետո, երբ պարզ դարձավ, որ ոստիկանությունը հրաման է ստացել չթողնել երթը շարունակել դեպի Ադրբեջանի դեսպանություն, «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը, սադրանքներից խուսափելու նպատակով, փորձեց երթի մասնակիցներին կազմակերպի և շարունակի երթը դեպի Վրաստանի արտաքին գործերի նախարարությունան (ինչը նաև նկարահանված է և պարզ լսվում է)։

Սակայն իրեն այդ հնարավորությունը չտրվեց, որովհետև նա ձերբակալվեց երթին մասնակից ևս մեկ քաղաքացու հետ միասին։

Արթուր Միրզոյանի անօրինական ձևով ձերբակալությունը աղմուկ բարձրացրեց կազմակերպության անդամների միջև, որոնք փորձեցին կասեցնել այդ անօրինական քայլը, և այդ ժամանակ ձերբակալվեցին կազմակերպության ևս 4 անդամներ։

Սակայն այդ ամենը չկոտրեց երթի մասնակիցների ոգին, և կազմակերպության՝ ազատության մեջ մնացած մյուս անդամները մի խմբով, հայրենասիրական երգերով շարունակեցին երթը դեպի Վրաստանի խորհրդարանի շենք, Ալիևին, Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու կոչերով։

Խորհրդարանի շենքի դիմաց ելույթ ունեցան երիտասարդները, նույնիսկ ելույթ ունեցավ Ուկրաինայի քաղաքացի, որն աջակցություն հայտնեց Հայաստանին և Ուկրաինային։ Ցույցը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև մասնակիցներն իմացան ձերբակալված 5 անձանց ազատ արձակվելու մասին լուրը։

Ապագա զարգացումների մասին Վրաստանի հայ համայնքը տեղյակ կպահի հանրությանը։

Վրաստանի հայ համայնքը երթը դեպի Վրաստանի խորհրդարանի շենք, Ալիևին, Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու կոչերով։

Վրաստանի հայ համայնք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930