Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ հաղթել է Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային մրցաշարում, որն այս տարի անցկացվել է արդեն 17-րդ անգամ։
Հայաստանի թիմը վաստակել է 18 միավոր՝ հաղթելով 6 խաղում եւ պարտվելով մեկում։
Երկրորդ տեղը 16 միավորով զբաղեցրել է Լիտվայի թիմը, երրորդը՝ 14 միավորով՝ Կաունասի։ Միջոցառմանն այս տարի մասնակցել են 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Գերմանիայից, Լիտվայից, Լատվիայից, Բելառուսից, Լեհաստանից եւ Ուկրաինայից։
Հիշեցնենք, որ նախորդ 2019թ․ եւ 2021թ․ կայացած մրցաշարում Հայաստանի լրագրողները զբաղեցրել էին 2-րդ տեղը, իսկ մինչ այդ երեք անգամ անընդմեջ 3-րդն էին։
Կարդացեք նաև
Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։
Մամուլի հաղորդագրություն