Սեպտեմբերի 18-ին Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Վաշինգտոնում գտնվող Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ եկեղեցիներ, մասնակցել հոգևոր արարողություններին։ Այնուհետև նախարար Բաբայանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել Արցախի ներկային ու ապագային, համահայկական միասնականությանը վերաբերող հարցերի շուրջ։
Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն