Sputnik Արմենիա – ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ «Միասին» շարժման անդամներն ակցիա իրականացրին։ Նրանք պաստառներ էին պահել, որտեղ երեք լեզվով գրված էր` «Տիկին Փելոսի, Հայաստանը միշտ կլինի Ռուսաստանի հետ»։
Նշենք, որ այսօր Երևանում ևս երկու ակցիա է անցկացվել, որոնցից մեկի ժամանակ քաղաքացիներն իրենց աջակցությունն էին հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին և կոչ անում պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ։
Երկրորդ խումբը պահանջում էր ՀՀ իշխանություններից դուրս գալ ՀԱՊԿ-ից։