Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի հայկական եկեղեցում կայացել է «Արցախը (Ղարաբաղը) պատմական և ժամանակակից համատեքստում» թեմայով միջազգային գիտաժողով

Սեպտեմբեր 18,2022 23:39

Սեպտեմբերի 15-ին և 16-ին Մոսկվայի հայկական եկեղեցում կայացավ «Արցախը (Ղարաբաղը) պատմական և ժամանակակից համատեքստում» թեմայով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցում էին 50-ից ավելի հայագետներ, պատմաբաններ, հնագետներ, մշակութաբաններ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից:

Հեռավար զեկույցներով հանդես եկան նաև հայագետներ Միացյալ Նահանգներից, Կանադայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից: Գիտաժողովին մասնակցեցին նաև «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (www.monumentwatch.org) ծրագրի թիմի անդամները, որոնք ներկայացնում էին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի պատամության թանգարանը և որոնք հանդես եկան հետևյալ զեկուցումներով։

Համլետ Պետրոսյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հնագիտական հետազոտություններն Արցախում․ Աղվանական եկեղեցու ինստիտուցիոնալացման ժամանակի և բնույթի մասին նոր տվյալների լույսի ներքո»։

Լյուբա Կիրակոսյան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր «Թաղածածկ դահլիճի հորինվածքը Արցախի ճարտարապետության մեջ»։

Նժդեհ Երանյան, պատմական գիտությունների թեկնածու, «Արցախյան տափաստանի մարդակերպ կոթողների էթնո-մշակութային պատկանելության հարցի շուրջ»։

Արմինե Գաբրիելյան, պատմական գիտությունների թեկնածու, «Կարասային թաղումները և էթնիկության խնդիրը աղվանա-հայկական շփման գոտում անտիկ շրջանում»։

Ռուբեն Հովսեփյան, պատմական գիտությունների թեկնածու, «Արցախի մշակութային ժառանգության հարձակումներն ադրբեջանական մեդիա հարթակներում»։

Հայկուհի Մուրադյան, պատմական գիտությունների թեկնածու, «Ադրբեջանի մշակութային քաղաքականությունն Արցախի մշակութային ժառանգության հանդեպ»։

Արմինե Տիգրանյան, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասպիրանտ «Պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային համակարգը և ադրբեջանական վանդալիզմը»։

Անուշ Սաֆարյան, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի հայցորդ «Խաչքարեր․ Ադրբեջանի պետական քաղաքականությունն Արցախի մշակութային ժառանգության հանդեպ»։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930