Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքի նախկին ղեկավարի դեմ համապատասխան նյութեր չլինելու պատճառով գործը կարճվել է

Սեպտեմբեր 18,2022 21:06

Հերթական հրապարակումներից մեկում Aravot.am-ն անդրադարձել էր ոստիկանություն տարածած մի հաղորդագրության, համաձայն որի՝ Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի նախկին գյուղապետ Նարեկ Հովսեփյանը համայնքի բյուջեից 2021 թվականին գումարներ է յուրացրել, որպեսզի գյուղից 44-օրյա պատերազմում զոհված երկու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթող կառուցի:

Մինչդեռ մեզ հետ զրույցում Հովսեփյանը հերքել էր լուրը՝ նշելով, որ այն իրականությանը չի համապատասխանում:

Այսօր Փամբակ համայնքի Ազնվաձոր գյուղի վարչական ղեկավար Նարեկ Հովսեփյանը տեղեկացրեց, որ համապատասխան նյութեր չլինելու պատճառով նշված գործը կարճվել է. «Այդ գործի մասին որեւէ հիմնավորում չկա եւ հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճվել է: Բայց ես հիմնավոր պատճառներ ունեմ ենթադրելու, որ Գուգարքի բաժնի ոստիկանությունը պատվեր է կատարել: Եվ քանի որ որեւէ հիմնավոր տեղեկություն իրենք չեն ստացել, PR են արել, որ ըստ էության իբր թե օպերատիվ տեղեկատվություն է ստացել: Իրականում այդպիսի տեղեկատվություն չի եղել»:

Հովսեփյանն ասաց, որ այս պահին հուշակոթողի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Առաջիկայում նախատեսվում է բացման արարողությունը. «Կատարվել է խաչքարի տեղադրում, տարածքի հարթեցում, հողային աշխատանքներ: Բոլոր աշխատանքներն ավարտված են: Այս պահին կան մի քանի կազմակերպչական հարցեր միայն, որոնք կապված են հուշակոթող բացման հետ»:

Նշված աշխատանքներն իրականացնելու համար ծախսվել է մոտ 2 միլիոն դրամի գումար:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Narek says:

    Նախկին համայնք? Էլ չկա էդ համայնքը?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930