Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկընտրանքն է՝ ՀԱՊԿ կամ պետականություն»․ բողոքի ցույցեր Երևանում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով

Սեպտեմբեր 18,2022 15:38

Այս պահին Երևանում անցկացվում են ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով մի շարք ցույցեր։ Կասկադում ցույց են կազմակերպել քաղաքացիները, որտեղ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» միաժամանակ ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

People hold a protest action demanding Armenia’s withdrawal from the Collective Security Treaty Organization on the Freedom Square of Yerevan, Armenia

«Շնորհակալություն ԱՄՆ», «Դադարեցրեք ազերիների ոճրագործությունները», «Բարի գալուստ Նենսի Փելոսի», «Դադարեցրեք նոր ցեղասպանությունը»․այսպիսի պաստառներով են եկել ցույցի մասնակիցները։

People gathered near the Cafesjian Center for the Arts in order to express their gratitude to the Speaker of the US House of Representatives Nancy Pelosi during her official visit to Yerevan, Armenia

People gathered near the Cafesjian Center for the Arts in order to express their gratitude to the Speaker of the US House of Representatives Nancy Pelosi during her official visit to Yerevan, Armenia

Բողոքի ցույց է անցկացվում նաև Ազատության հրապարակում։ Այստեղ են Ազգային ժողովրդավարական բևեռի, «Հանուն Հանրապետության» կուսակցության, Հայաստանի եվրոպական կուսակցության, ՀՀ-ում ուկրաինական համայնքի ներկայացուցիչներ, այստեղ է նաև Պարույր Հայրիկյանը, անկուսակցական անձինք։

People hold a protest action demanding Armenia’s withdrawal from the Collective Security Treaty Organization on the Freedom Square of Yerevan, Armenia

Ազատության հրապարակում ծածանվում են ԵՄ-ի, ԱՄՆ-ի դրոշներ։ Հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունեն Նենսի Փելոսիի այցից, մանավանդ տեղեկություններ կան, որ Իսրայելից դեպի Ադրբեջան բեռնատար ինքնաթիռներ են տեղափոխվում, ինչը նշանակում է, որ չի բացառվում՝ պատերազմը վերսկսվի, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը պատասխանեց․ «Նենսի Փելոսիի այցը խորհրդանշանակ բնույթ ունեցող գործողություն է։ Դա յուրահատուկ մարտահրավեր է։ Այն պետք է լսի, այդ առաջարկը պետք է ընդունի ՀՀ իշխանությունը։ Մենք եկել ենք ճնշում գործադրելու երկրի իշխանության վրա, որ օր ու ժամ առաջ կատարվի ճակատագրական ընտրությունը՝ մենք քաղաքական մաս ենք կազմում ԱՄՆ, եվրոպական քաղաքակրթությա՞ն, թե՞ ռուս-թուրքական դաշինքում ենք պատրաստվում թողնել մեր էրեխեքին։ Եթե մնանք ռուս-թուրքական դաշինքում, պատերազմն անխուսափելի կլինի»։

People hold a protest action demanding Armenia’s withdrawal from the Collective Security Treaty Organization on the Freedom Square of Yerevan, Armenia

ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց․«Այստեղ հարցը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցն է։ Բոլորս տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող ուժեր ենք, բայց բոլորս գիտակցում ենք այսօրվա հրամայականը, դրա համար այստեղ ենք»։

People gathered near the Cafesjian Center for the Arts in order to express their gratitude to the Speaker of the US House of Representatives Nancy Pelosi during her official visit to Yerevan, Armenia

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը հայտարարեց․ «Ոչ մի կուսակցական դրոշ, այստեղ կա մեկ դրոշ, դա ՀՀ դրոշն է։ Մենք հյուրընկալել ենք մեր բարեկամ երկրների դրոշները՝ ի նշան համերաշխության մեր ժողովրդավարության, ազատության, մեր հայրենիքի հետ։ Սա է մեր մոտեցումը, սա է պետական մտածողությունն ու քաղաքացիական գիտակցությունը։ Այսօր արդեն իսկ պատմական օր է ոչ միայն այն փաստով, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահն է այստեղ, այլ նրանով, որ այսօր առաջին անգամ հրապարակային ձևով ԱՄՆ երրորդ պաշտոնական անձը Երևանում բարձրաձայն առաջարկություն է արել ՀՀ-ին, որ դա ձեր որոշումն է ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված, սակայն եթե ընդունեք այդ որոշումը, մենք ձեզ կսատարենք․․․մեր երկընտրանքն է՝ ՀԱՊԿ կամ պետականություն, ՀԱՊԿ կամ ազատություն, ՀԱՊԿ կամ անկախություն, ՀԱՊԿ կամ խաղաղություն, ՀԱՊԿ կամ անվտանգություն։ Ահա այս ամենի մեջ է, որ մենք պետք է կատարենք մեր ընտրությունը, և այստեղ արդեն իսկ ուրվագծվում է մեր միանշանակ ընտրությունը։ ՀՀ-ն այսօր իր պատմության խայտառակ էջի վրա պետք է վերջակետ դնի»։

People gathered near the Cafesjian Center for the Arts in order to express their gratitude to the Speaker of the US House of Representatives Nancy Pelosi during her official visit to Yerevan, Armenia

People gathered near the Cafesjian Center for the Arts in order to express their gratitude to the Speaker of the US House of Representatives Nancy Pelosi during her official visit to Yerevan, Armenia

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Ունենք պետական մտածողության հանրային կրիտիկական ցածր մակարդակ. չկա անվտանգության զգացում և չկա կորստի զգացում՝ տարածքային և մարդկային։ »
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/09/18/1292098/

    Ամենավերևի նկարի մարդը` Ուկրաինայի դրոշը ձեռքին, լավագույնս է արտացոլում Վահե Հովհաննիսյանի` վերևում պատճենածս միտքը: Սրա նմանները նոր փոձանք են պատրաստում Հայաստանի գլխին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930