«Ռազմական առումով աջակցության հետ կապված մենք լսում ենք Հայաստանի կարիքները, ոչ թե ասում ենք՝ մենք սա ենք պատրաստել։ Մեր այցի նպատակն է լսել-հասկանալ՝ Հայաստանի տեսանկյունից ինչպես մենք կարող ենք օգտակար լինել»,- հարցին՝ կարո՞ղ ենք ակնկալել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը Հայաստանին, այսպես պատասխանեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նենսի Փելոսին նաև շեշտեց, որ կարևոր է նաև ՀՀ-ի տնտեսական աջակցությունը ու նշեց․ «Մենք համապատասխան աջակցություն ենք տրամադրելու, որպեսզի ՀՀ-ն մաս դառնա Հազարամյակի մարտահրավերներ ծրագրին։ Տնտեսական, անվտանգային հարցերով մենք խոսել ենք։ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրին՝ ՀՀ-ի միանալու հարցն առաջ քաշվեց։ Մենք այստեղ ենք, որ լսենք, հասկանանք՝ թե ինչ ակնկալիքներ ու ցանկություններ կան»։
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն հայտնեց, որ իրենց պատվիրակության այցից առաջ պաշտպանական ֆինանսավորման մասով ավելացում էր կատարվել․ ականազերծման աշխատանքների համար հավելյալ ֆինանսավորում էր նախատեսված։ Նա նշեց․ «Ժողովրդավարությունը շատ փխրուն է։ Մենք՝ ամերիկացիներս, գիտակցում ենք այդ փխրունությունը։ Ժողովրդավար աշխարհում ՀՀ ժողովրդավարությունը մեծ ուրախությամբ է ընդունվում։ Ժողովրդավարությունն ու անվտանգությունը այդ երկուսը միասին պետք է լինեն»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ