Լրահոս
Օրվա լրահոսը

Շամոնիում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովին» Արմեն Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը

Սեպտեմբեր 18,2022 14:17

Այս տարի Դիլիջանում նախատեսված՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» փոխարեն սեպտեմբերի 16-18-ը Շամոնիում (Ֆրանսիա) անցկացվել է «Մտքերի գագաթնաժողովը» (Summit of Minds), որին մասնակցել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել գագաթնաժողովի երկու՝ «Աշխարհաքաղաքականություն» և «Ռուսաստանի ապագան» խորագրերով նիստերին:

ՀՀ 4-րդ նախագահը հատուկ շեշտել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարևորությունը և Թուրքիայի աճող բացասական դերակատարությունը:

Իր ելույթներում Արմեն Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, ինչպես նաև 44 -օրյա պատերազմի հետևանքներին, խոսել Եվրասիայում տեղի ունեցող զարգացումների ու դրանց հեռանկարների մասին:

Արմեն Սարգսյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի պատմական, իրավական և աշխարհաքաղաքական հիմքերը, անդրադարձել Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով առաջացած և մինչ օրս չլուծված մարդասիրական բազմաթիվ խնդիրներին, Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու մի շարք այլ հարցերի:

Գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ 4-րդ նախագահը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների քաղաքական և հասարակական գործիչների, գործարարների, լրագրողների հետ:

ՀՀ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930