Լրահոս
Օրվա լրահոսը

Նենսի Փելոսին չպատասխանեց Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու հավանականության մասին հարցին

Սեպտեմբեր 18,2022 13:31

«Այս վերջին զարգացումները թերևս վերջին շրջանում են, իսկ ԼՂ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը, պատմական հուշարձանների հանդեպ վերաբերմունքի հարցերը վաղուց ի վեր մեր ուշադրության կենտրոնում են»,- ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ պատասխանելով հարցին՝ ժողովրդավարությունը, մարդկային արժեքները կարևորող Վաշինգտոնն ինչո՞ւ Իլհամ Ալիևին պատժամիջոցների չի ենթարկում ՀՀ-ի, Արցախի խաղաղ բնակիչներին ռազմական հանցագործությունների ճանապարհով կյանքից զրկելու համար, արդյոք հնարավո՞ր է, որ Ադրբեջանը ևս պատժամիջոցների ենթարկվի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը:

Նենսի Փելոսին ըստ էության չպատասխանեց այս հարցին, միայն նշեց․ «ԱՄՆ նախագահը աջակցել է ցեղասպանության բանաձևի ընդունմանը, հրավիրել է ՀՀ-ին մասնակցելու ժողովրդավարության գագաթնաժողովին, և մենք շարունակելու ենք մեր երկար ճանապարհն աշխատելու այս հարցերի ուղղությամբ»։

Նենսի Փելոսին նաև շեշտեց՝ մենք այստեղ ենք այդ համագործակցությունը, աջակցությունը շարունակելու․ «Ուզում ենք տեսնել հրադարարը և վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների դատապարտումը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930