Երկրապահ կամավորականների միության Քաջարանի տարածքային կոմիտեի անդամ Գարիկ Ղազարյանը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններից հետո մարտակոչով դիմել էր քաջարանցիներին՝ հորդորելով «20-ից մինչեւ 40 տարեկան մեր հայրենակիցներին հավաքվել Քաջարանի ԵԿՄ շենքում»։ Կիրակի՝ սեպտեմբերի 18-ին, Գարիկ Ղազարյանի առաջնորդությամբ քաջարանցի կամավորները անհրաժեշտ ամեն ինչով մեկնեցին առաջնագիծ։
Նշենք, որ Գարիկ Ղազարյանը մասնակցել է ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին, միշտ կանգնել է բանակի կողքին, աջակցել է բանակաշինությանը։
Ի դեպ, նա Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի մարտական ընկերն է։ Վերջինս նույնպես դադարեցնելով նախընտրական քարոզարշավը՝ իր ջոկատի կամավորներով մեկնել է առաջնագիծ:
Կարդացեք նաև
Լուսանկարները` Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի մամուլի քարտուղար Դավիթ Համբարձումյանի ֆեսյբուքյան էջից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ